Քանյե Ուեսթը կվճարի ԱՄՆ-ում սպանված Ֆլոյդի դստեր ուս.վարձը 5 հունիսի 2020 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը նվիրտավություն է կատարել, որով հնարավոր կլինի վճարել ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դստեր ուսման վարձը։ Այդ մասին հայտարարել է ռեփերի պաշտոնական ներկայացուցիչը։ Նվիրատվության ընդհանուր գումարը $2 մլն է, որի մի մասով կվճարվի 6-ամյա Ջաննա Ֆլոյդի քոլեջի ուսման վարձին։ Միջոցների մի մասը փոխանցվել է սպիտակամորթ ամերիկացիների և ոստիկանների մյուս սևամորթ զոհերի՝ Ահմադ Արբերիի և Բրեոննա Թրեյլերի հետ շաղկապված բարեգործական հիմնադրամներին, գրում է ՌԲԿ-ն։ Ֆլոյդի մահը, որին սպանել են մայիսի 25-ին, զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում։ Միջոցների մի մասն էլ կփոխանցվի Ուեսթի հայրենի Չիկագո քաղաքում բռնության զոհերին օգնող բարեգործական հիմնադրամներին, ինչպես նաև կուղղվի աֆրոամերիկացիների բիզնեսի աջակցությանը։ Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։ Մինեապոլիսում և այլ քաղաքներում սկսված ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ոստիկանության 114 աշխատակից է տուժել։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։ Հունիսին 4-ին Մինեապոլիսում վերջին հրաժեշտն են տվել Ֆլոյդին։ Արարողության ժամանակ սևամորթների իրավունքների պաշտպանությամբ հայտնի քրոզիչ Ալֆրեդ Շարփթոնը մեղադրել է նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլոյդի մահը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |