Արցախում 69 քաղաքացի է մեկուսացած![]() 5 հունիսի 2020 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի առկայության կասկածով մեկուսացած է 69 մարդ, ընդհանուր թեստավորումների քանակը 1131 է, հայտնում է երկրի տեղեկատվական շտաբը։ Վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Համավարակի բռնկումից ի վեր Արցախում կորոնավիրուսով վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն առողջացել է, 26-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած և մեկուսացված քաղաքացիներից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |