2008թ. Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ է ներդրել ավելի քան $300 մլն21 հունվարի 2009 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները շարունակել են ամրապնդվել բոլոր ուղղություններով` հիմնվելով մեր ժողովուրդների եւ երկրների ավանդական կապերի, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի հիման վրա:Շարունակվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Հունիսին իր առաջին արտերկյա պաշտոնական այցելությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց Մոսկվա: Հոկտեմբերին պատասխան պաշտոնական այցով Երեւան ժամանեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նախագահների փոխայցելությունների եւ հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ երկկողմ ռազմավարական համագործակցության հետագա խորացման եւ ընդլայման վերաբերյալ: Ինչպես ասվում է ՀՀ ԱԳՆ 2008թ. ամփոփիչ զեկույցում, տարվա ընթացքում բազմաթիվ այլ այցեր եւ հանդիպումներ են եղել նախագահների, խորհրդարանների ղեկավարների, վարչապետների, անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ այլ մակարդակներով: Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ակտիվորեն ներգրավված է եղել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում: Հոկտեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ՌԴ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 10-րդ նիստը, որի ընթացքում կողմերն ամփոփեցին հայ ռուսական տնտեսական հարաբերությունները, ընդունվեց գործողությունների ծրագիր առաջիկա մեկ տարվա համար: Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը շարունակել է խորանալ: Զեկույցի համաձայն, ռուսաստանյան ներդրումները Հայասանի տնտեսության մեջ գերազանցել են 1 միլիարդ 300 մլն դոլարի սահմանագիծը: «Հայկական երկաթուղի» ՊՓԲԸ-ի կառավարման մրցույթը շահեց «Ռուսաստանյան երկաթուղի» ընկերությունը: 2008թ. շարունակել են ակտիվորեն զարգանալ գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունն ու փոխանակումները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |