«Գլորիա» ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ կորոնավիրուս կա![]() 5 հունիսի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի 115 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին տեղեկացրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ «54 նոր դեպք ունենք, «Գլորիա»-ի վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115»,- ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»: Անդրադառնալով ֆաբրիկայի գործունեությունը 14 օրով սահմանափակելու հարցին՝ Ղուկասյանն ասել է. «Արտադրամասում, քանի որ բոլորն արդեն կոնտակտավորներ են, այսպես թե այնպես պետք է 14 օր ինքնամեկուսանան։ Հետևաբար, «Գլորիա» արտադրամասի աշխատանքները այսպես թե այնպես հնարավոր չի լինի կազմակերպել առաջիկա 2 շաբաթների ընթացքում»: Մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերին զուգահեռ ընդլայնվել է նաև աշխարհագրությունը: Շարունակվում են դեպքեր գրանցվել նաև այն համայնքներում, որտեղ մինչև օրս վարակակիրներ չկային: Լոռու մարզում հունիսի 5-իդ դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակի 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: Կորոնավիրուսի հետևանքով մարզում մահացել է 1 մարդ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |