Ապրիլին 9000 կազմակերպություն իր բոլոր՝ 31,000 աշխատողին չվարձատրվող պարապուրդի է ուղարկել![]() 5 հունիսի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 9000 կազմակերպություն ապրիլին չվարձատրվող հարկադիր պարապուրդի է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին՝ ավելի քան 31 հազար մարդու։ Այսպիսի տվյալներ են արտացոլված ԱՎԾ՝ հունվար-ապրիլին Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ տեղեկագրում։ Դրանք հիմնականում մինչև 80,000 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձ ունեցող փոքր և գերփոքր կազմակերպություններ են։ Ապրիլին երկրում գրանցված էր մոտ 547,000 աշխատող՝ մարտի մոտ 621,000-ի դիմաց, ավելի վաղ հայտնել էր «Հետքը»: Այսպիսով՝ գրածցված աշխատողների թիվը նվազել է 31 հազարով։ Ավելի վաղ PanARMENIAN.Net ը պարզել էր, որ Հայաստանի խոշոր հարկատուներն ապրիլին մոտ 14,000 աշխատողի չեն վարձատրել։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |