Ոստիկանությունն ու քաղգործիչները՝ դիմակ չկրող անձի հետ միջադեպի մասին![]() 5 հունիսի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը՝ անդրադառնալով դիմակ չունենալու համար ուժի կիրառմամբ քաղաքացուն բերման ենթարկելու միջադեպին, հայտարարել է, որ քաղաքացին բերման է ենթարկվել՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու համար: Միջադեպը տեղի է ունեցել Երևանում՝ մի խումբ ոստիկաններ գետնին են տապալել քաղաքացուն և ուժի կիրառմամբ բերման ենթարկել՝ դիմակ չկրելու համար: Ակտիվիստ Մանուել Մանուկյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Միջադեպին անդրադարձել են նաև ԱԺ մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Պետրոսյանը, մասնավորապես, կարծում է, որ «այդ ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից»։ «․․․Ոչ մի պատճառաբանություն հիմնավոր համարվել չի կարող... Ահա հետ (այսպես կոչված) հեղափոխական Հայաստանը: Հալալ ա մեր կառավարության ղեկավարին: Հա, ի դեպ, Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է...»,- ասվում է գրառման մեջ:
Իսկ Էդմոն Մարուքյանին հետաքրքրում է, թե ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա արդյո՞ք: «Լավ դե սա անելու բան չէ... ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա արդյո՞ք: Հուսով եմ` արագ ծառայողական քննություն կսկսվի ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասով»,- գրել է նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի: «Ոստիկանությունն ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահնջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,- ասվում է գրառման մեջ։ ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դիմակ կրելը Պարետի որոշմամաբ պարտադիր է նաև բաց տարածքում։ Այս պահանջը խախտելու համար 10,000 դրամ տուգանք է նախատեսված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |