ԱՆ․ Նմուշառման փայտիկների սղություն կա 5 հունիսի 2020 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այս պահին կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն կա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հավելելով, որ սղություն կա ամբողջ աշխարհում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը հունիսի 4-ին ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ): «Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապեսё Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար: Առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին»,- ասվում է գրառման մեջ: Հունիսի 5-ի դրությամբ ընդհանուր առմամբ, թեստավորվել է 65,161 անձ։ Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 11,817-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 596-ով: Մահվան ևս 8 դեպք է գրանցվել. 7-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 183 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ Առողջացածների ընդհանուր թիվը 3513 է։Փաստացի բուժվողները 8052 -ն են։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |