Վարչապետ․ Քաղաքացին պետք է ուզի, որ պաշտոնյան բարձր վարձատրվի![]() 5 հունիսի 2020 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքացին պետք է ցանկանա, որ պետական պաշտոնյան բարձր վարձատրվի, ինչը կբացառի կոռուպցիոն բուրգը։ Այդ մասին վարչապետը հայտարարել է Ազգային ժողովում 2019-ի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։ «ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պահանջի, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան։ Այն պայմանով և պայմանավորվածությամբ, որ մենք բացառում ենք ՀՀ-ում կոռուպցիոն բուրգի առկայությունը»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը դա կարևոր է համարում նաև պետական բյուջեի նկատմամբ հանրության ընկալման փոփոխությունների առումով։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ 2019-ը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար, Կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտ գեներացնել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |