ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Բաքվին, որ «Հայաստանին զենք առաքելու» մասին հարցը սպառված է

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Բ.Զեյնալովին հանձնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ին հասցեագրված նոտան: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը, հանձնված նոտայում, մասնավորապես, ասված է.«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ թիվ 5/10-080/04/09 նոտային, ի պատասխան ադրբեջանական կողմի մտահոգության, տեղեկացնում է, որ ՌՌ պաշտպանության նախարարությունը 2008թ. զենք եւ ռազմական տեխնիկա չի փոխանցել եւ չի վաճառել Հայաստանին» այն անվանակարգով եւ քանակով, որոնք դարձել են ինչ-որ փաստաթղթի առարկա, որ հրապարակվել է 2009թ. հունվարի 8-ին «www.mediaforum» ինտերնետ-կայքում եւ որը լայն բացասական արձագանք է ստացել Ադրբեջանի Հանրապետությունում, այդ թվում նրա ԶԼՄ-ներում:



Նշված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որ բացահայտ հակառուսական բնույթ ունի եւ չի նպաստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների դրական զարգացմանը:



Հաշվի առնելով շարադրվածը, ՌԴ-ն համարում է, որ հիշատակված նոտայում արծարծված հարցը սպառված է, եւ համոզվածություն է հայտնում, որ այս կամ այն մտահոգության առկայության դեպքում կողմերն առաջիկայում շուտափույթ եզրակացություններ չեն անի, այլ համատեղ կլուծեն հնարավոր կասկածները ռազմավարական գործընկերության սերտ հարաբերությունների ոգով, որ կապում են Ռոիսաստանի Դաշնությանն ու Ադրբեջանի Հանրապետությանը»:



Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հնարավորություն կգտնի տեղեկացնելու համար հանրությանը ռուսական կողմի դիրքորոշման մասին:



Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն էին տարածել, ըստ որի «ՌԴ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Պետրունինը հաստատել է Հայաստանին 800 մլն դոլարի ռազմական տեխնիկայի փոխանցման փաստը: Ըստ Պետրունինի, խոսքը միջպետական համաձայնագրի շրջանակներում իրականացված փոխանցման մասին է»:



Այս «տեղեկությունը» հերքել են ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունը, այնպես էլ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---