Գեյթսի հիմնադրամը $100 մլն է նվիրաբերել Covid-19-ի դեմ պատվաստանյութի տարածմանը![]() 5 հունիսի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը` Մելինդան $100 մլն են նվիրաբերել պատվաստանյութերի և իմունիզացիայի համաշխարհային ալիանսին (GAVI), որպեսզի արագացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիությունը, փոխանցում է «Վեդոմոստին»։ Գեյթսը նաև $1․6 մլրդ է հատկացրել այդ ալիանսի աշխատանքներին՝ ամբողջ աշխարհում, հատուկ ուշադրություն դարձնելով նաև աղքատ երկրներին։ Ընդհանուր առմամբ, հաջողվել է հավաքել $8․8 մլրդ՝ չնայած, որ միջոցառումների կազմակերպիչները նախատեսել էին հավաքել $7․4 մլրդ։ Այդ գումարը կծախսվի 300 մլն երեխայի իմունիզացիայի համար՝ կարմրուկի, պոլիոմիելիտի և դիֆթերիայի պատվաստումներով։ Ըստ տվյալների` այն կարող է առաջիկա 5 տարում 8 մլն կյանք փրկել։ Միջոցառմանը մասնակցել են 25 երկրի ներկայացուցիչ, 50-ից ավելի պաշտոնյա։ Ավելի վաղ Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը 300 մլն դոլար էր հատկացրել Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմանն ու պայքարին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |