Հայ գեղասահորդն անհաջող է ելույթ ունեցել Հելսինկիում ընթացող Եվրոպայի առաջնությանը21 հունվարի 2009 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մրցումներն անցնում են «Hartwall» մարզային եւ զվարճանքների համալիրի սահադաշտում, որտեղ 2007 թվականին տեղի է ունեցել «Եվրատեսիլ» եվրոպական երաժշտական մրցույթը: Այս տարի Հայաստանը ներկայացնում են 4 գեղասահորդներ, որ հանդես են գալիս մենասահքում` Գեղամ Վարդանյանը (պահեստային` Սարգիս Հայրապետյան), Անի Վարդանյանը (պահեստային` Արմինե Ստամբուլցյան): Հունվարի 21-ին Գեղամ Վարդանյանն անհաջող մեկնարկեց «կարճ ծրագրում» եւ 33.37 միավորով եզրափակում է մրցանակային աղյուսակը: Կանայք «կարճ ծրագիրը» կներկայացնեն հունվարի 23-ին: Հունվարի 24-ին հայ մարզիկները կեզրափակեն իրենց ելույթները «ազատ ծրագրով»: Գեղասահքի Եվրոպայի առաջնության փակումը տեղի կունենա հունվարի 25-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |