Էդվարդ Հովհաննիսյանը՝ ՊԵԿ նախագահ

Էդվարդ Հովհաննիսյանը՝ ՊԵԿ նախագահ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:

Նշանակումից հետո ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորել է Հովհաննիսյանին ու իր զորակցությունը հայտնել։

Հունիսի 4-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Անանյանն ազատման դիմում էր գրել վարչապետի հետ կադրային տարաձայնության պատճառով։ ՊԵԿ-ից ավելի վաղ հայտնել էին, թե նա նախընտրել էր ինքը հեռանալ, քան հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---