Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares![]() 6 հունիսի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares խորագրով մրցույթ, որի 5 հաղթողը նվեր կստանան նոթբուք: Պատասխանատու և կազմակերպված վարք ցուցաբերելու դեպքում բոլորս կարող ենք հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքին՝ շարունակելով ապրել այնպես, ինչպես մինչ համավարակի բռնկումը: Մրցույթին կարող են մասնակցել Facebook-ի և Instagram-ի հայաստանյան օգտատերերը՝ կատարելով մի քանի գործողություն: Օգտատերերը սոցցանցի իրենց էջերում պետք է լուսանկարներ հրապարակեն (քանակի սահմանափակում առկա չէ)՝ պահպանելով հետևյալ կանոնները. - կրել պաշտպանիչ դիմակ, - տեղադրել լուսանկարը public տարբերակով, Բոլոր լուսանկարներում անհրաժեշտ է՝ - նշել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջը (Tag անել), - օգտագործել #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares հեշթեգերը: Մրցույթի հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով. մեկ օգտատիրոջ կողմից որքան շատ լուսանկարներ հրապարակվեն, հաղթելու հնարավորությունն այնքան մեծ կլինի: Մրցույթի բոլոր կանոններն ու սահմանափակումները ներկայացված են Բանկի կայքում: Մրցույթը կավարտվի հունիսի 30-ին (ներառյալ) և կամփոփվի հուլիսի 10-ին՝ Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում: Բանկը հորդորում է օգտվել՝ • ACBA Mobile հավելվածի ծառայություններից, • Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |