Վրաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ-ին համավարակի դեմ պայքարում աջակցելու պատրաստակամությունը 6 հունիսի 2020 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում իր զորակցությունն է հայտնել Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատել աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը: Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Զալկալիանին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Մնացականյանը վերահաստատել է Զալկալիանիին ուղղված իր հրավերը՝ այցելելու Հայաստան: Բազմակողմ գործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակում առաջիկայում կայանալիք միջոցառումներին: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրների շուրջ՝ ընդգծելով համավարակի պայմաններում միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: Կորոնավիրուսի դեմ պայքարի վրացական փորձը հաջողված է համարվում։ Ավելի վաղ Վրաստանի իշ Ավելի վաղ Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության բժշկական 4000 դիմակ է նվիրել։ խանությունները հայտարարել էին, որ Վրաստանի իշխանություններն ակտիվ շփման մեջ են ՀՀ իշխանությունների հետ և պատրաստ են օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |