Մարզպետ․ Լոռիում վարակվածների կեսը «Գլորիա» ֆաբրիկայից են

Մարզպետ․ Լոռիում վարակվածների կեսը «Գլորիա» ֆաբրիկայից են

PanARMENIAN.Net - Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված 251 մարդուց 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են, հայտարարել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Նա հայտնել է, որ նման թիվ ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում:

«Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1 մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով»,- գրել է նա՝ հորդորելով հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել է 12,364-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ Առողջացածների ընդհանուր թիվը 3720 է։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---