Տոնոյան․ Իշխանությունը ոչ թե վիրուսին, այլ ԲՀԿ-ին է պատերազմ հայտարարում 6 հունիսի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղված պատասխանով իշխանությունը նրա շուրթերով ազդարարում է, որ «մտացածին պատրվակներով քրեական հետապնդում կարող է սանձազերծել ցանկացած մեկի դեմ, ով վայելում է հասարակության հարգանքը ու հանդգնում է քննադատել կառավարության կողմից իրականացվող անհեռանկար քաղաքականությունը», հայտարարել է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Ըստ նրա՝ հայտարարությունը «քաղաքական ցինիզմի ու շանտաժի» ակնհայտ տարրեր է պարունակում, իսկ դրա հեղինակը խոսնակի թիկունքում է թաքնվել։ Հունիսի 5-ի երեկոյան համացանցում տարածվել էր Ծառուկյանի ելույթը, որով նա համագործակցության էր հրավիրում ՀՀ քաղաքական ուժերին։ ԲՀԿ առաջնորդը նշել է, թե այս կազմով, այս կառուցվածքով իշխանությունը չի կարող խոստումներն իրականացնել։ Գևորգյանն արձագանքել էր ելույթին` գրելով, թե Գագիկ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային։ «Իշխանությունն այսպիսով ազդարարում է, որ պատերազմ է հայտարարում ոչ թե կորոնավիրուսին ու աղքատությանը, այլ՝ ընդդիմությանը, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը։ Ակնհայտ է դառնում, որ վիճահարույց օրենքներն ընդունվել են՝ ոչ թե երկրում օրինականություն և արդարություն հաստատելու, այլ՝ ընդդիմության դեմ՝ որպես մահակ, օգտագործելու համար»,-գրել է նա։ Ըստ Տոնոյանի՝ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանավեճի դաշտ, իսկ արտակարգ դրությունը պետք է օգտագործել ոչ թե ընդդիմությանը, այլ՝ կորոնավիրուսին «լռեցնելու» համար։ Նրա խոսքով՝ Ծառուկյանի գործունեության որևէ դրվագ չի կարող խնդրահարույց լինել օրենքի տեսանկյունից, իսկ Ծառուկյանի ելույթի հիմնական մոտիվը «ազգային համաձայնությունն էր, համերաշխությունը, համազգային պոտենցիալը համախմբելու կոչն էր»։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |