Սենատը հաստատել է Հիլարի Քլինթոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում22 հունվարի 2009 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը 94 «կողմ» եւ 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հաստատել է Հիլարի Քլինթոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից ընտրված սենատորները հրաժարվեցին առանց անվանական քվեարկության հաստատել Հիլարի Քլինթոնի թեկնածությունը Հ. Քլինթոնի եւ նրա ամուսնու, նախկին նախագահ եւ հասարակական գործիչ Բիլլ Քլինթոնի շահերի հնարավոր բախման վերաբերյալ կասկածների պատճառով: Հիշեցնեմ, որ Հիլարի Քլինթոնը առաջադրվել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում, սակայն տանուլ տվեց փրայմերիզը: 2008 թվականի դեկտեմբերի 1-ին Բարաք Օբաման առաջադրեց Քլինթոնի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: Մի քանի օր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն 16 «կողմ» եւ մեկ «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց նրա թեկնածությանը: «Ես հավատում եմ, որ հայերի դեմ Օսմանյան կայսրության կազմակերպած եւ իրագործած ողբերգական իրադարձությունները պարտավորեցնում են Կոնգրեսն ու ԱՄՆ նախագահին ճանաչել եւ հիշել Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է նախընտրական արշավի ժամանակ Հիլարի Քլինթոնը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |