Համաշխարհային հանրությունը մոտ $9 մլրդ է հավաքել պատվաստումների համար![]() 6 հունիսի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հանրությունը մոտ 8․8 մլրդ դոլար է հավաքել պատվաստումների համար։ Դոնորների վիրտուալ կոնֆերանսում նույնիսկ ավելի շատ է հավաքվել, քան ենթադրվում էր՝ կազմակերիչները 7․4 մլրդ դոլարի հույս ունեին հանգանակել։ Global Vaccine Summit 2020 վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում հանգանակված գումարով նախատեսվում է առաջիկա 5 տարում զարգացող երկրներում պատվաստումներ կատարել կյանքի համար վտանգավոր հիվանդությունների՝ կարմրուկի, մենինգիտի, թոքախտի, պոլիոմիելիտի և փայտացման դեմ, գրում է Deutsche Welle-ն։ Հանգանակված միջոցներով աղքատ երկրներում 300 մլն երեխա կպատվաստվի։ Պատվաստումների բարձր ցուցանիշի շնորհիվ Հայաստանում վերջին կարմրուկի տեղական դեպքն արձանագրվել է 2007-ին՝ շնորհիվ կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018-ի դեկտեմբերին և տարածում չի ունեցել։ 1995-ից հետո Հայաստանում պոլիոմիելիտի, 2000-ից` դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել։ Յուրաքանչյուր տարի Հայաստանում չի պատվաստվում նորածինների 4-5%-ը, այսինքն՝ մոտ 1600-2000 երեխա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |