Մակունցը՝ Ծառուկյանին․ Պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար 6 հունիսի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները «պատերազմական վիճակում դավադիր գործողություններ» են պետության դեմ, հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ»,-գրել է Մակունցը։ Նրա խոսքով՝ ԲՀԿ ղեկավարն իրեն դիտարկում է «որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»: «Չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ: Այո՛, չունենք ապարանքներ, և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար: Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում: Եվ, այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը»,-գրել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Հունիսի 5-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի, քանի որ բոլոր ոլորտները ձախողված են։ Նրա խոսքով` կառավարությանը հնարավորություն էր տրված, որ կարողանար ժողովրդի սպասելիքներն իրականացնել, սակայն ոչինչ չի ստացվել։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել էր Ծառուկյանի հայտարարությանն՝ ասելով, թե նա պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Ընթերցեք նաև․Ծառուկյան. Կառավարության 100%-ը փոխել է պետք, բոլոր ոլորտներում ձախողել է Վարչապետի խոսնակ․ Ծառուկյանը մտահոգված է փողերի լվացման քրգործերի ընթացով Ռուբինյան․ Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են Տոնոյան․ Իշխանությունը ոչ թե վիրուսին, այլ ԲՀԿ-ին է պատերազմ հայտարարում Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |