Թորոսյան․ Կորոնավիրուսով պացինետների ընդունման ևս մեկ կենտրոն կգործի՝ 132 մահճակալով

Թորոսյան․ Կորոնավիրուսով պացինետների ընդունման ևս մեկ կենտրոն կգործի՝ 132 մահճակալով

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ից կսկսի գործել կորոնավիրուսի կասկածով պացիենտների ընդունման, ախտորոշման և տեղափոխման ևս մեկ կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար»,-գրել է նա։

Նախարարը շեշտել է, որ կենտրոնը ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է տրիաժի հատուկ ընթացակարգերով, որոնց հիման Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---