Ռոնալդուն` աշխարհի առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը 6 հունիսի 2020 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ում եկամուտը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Ըստ Forbes-ի` Ռոնալդուն 17 տարվա ֆուտբոլային կարիերայի ընթացքում 650 մլն դոլար է ստացել որպես աշխատավարձ տարբեր ֆուտբոլային ակումբներից։ Մյուս միջոցները նա ստացել է հովանավորչական պայմանագրերով, գրում է Lenta.ru-ն։ Պորտուգալացի ֆուտբոլիստը 3-րդ մարզիկ միլիարդատերն է աշխարհում։ Նրանից առաջ դա հաջողվել է գոլֆիստ Թայգեր Վուդսին և բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերին։ 2019-ի սեպտեմբերին La Gazzetta dello Sport-ը հրապարակել էր Ռոնալդուի աշխատավարձը «Յուվենտուսում»։ Ըստ պարբերականի, հարձակվողի տարեկան աշխատավարձը կազմում է 31 մլն եվրո։ Դրա շնորհիվ նա համարվում է Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2018-ի ամռանը։ Տրանսֆերի համար ակումբը 100 մլն եվրո է վճարել։ Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի 5-ակի հաղթող, Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն։ Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն հաղթել է Եվրոպայի առաջնությունում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |