Պեկինի իշխանությունները $1.7 մլրդ կբաժանեն բնակիչների գնումների համար 6 հունիսի 2020 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Պեկինի իշխանությունները $1.7 մլրդ (12,2 մլրդ յուան) կբաժանեն բնակիչներին սպառումը խթանելու նպատակով։ Նախատեսվում է այդ գումարի վաուչերներ թողարկել, որոնք հնարավոր կլինի գնումների համար օգտագործել։ Պեկինն այդպիսով միացել է չինական մյուս քաղաքներին, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին կսատարեն բնակչությանը տնտեսական ոլորտում, գրում է ՌԲԿ-ն։ Վաուչերների հատկացումը մեկնարկել է չինական JD.com առևտրի առցանց հարթակի միջոցով։ Ստացած կուպոնները քաղաքացիները կարող են օգտագործել ինչպես սովորական խանութներում, այնպես էլ առցանց` զբոսաշրջության, կրթության, սպորտի և հանրային սննդի ոլորտներում գնումների համար։ Վաուչերների հատկացումը 4 փուլով կընթանա՝ հունիսի 6-ին, 13-ին, 20-ին և 27-ին։ Յուրաքանչյուր վաուչեր պետք է օգտագործել 14 օրվա ընթացքում։ Ավելի վաղ ավելի քան 6 մլրդ յուանի ($846 մլն) վաուչեր է բաժանվել չինական 50 քաղաքի բնակիչներին։ Չինաստանի տնտեսությունը մեծապես տուժել է կորոնավիրուսի պանդեմիայից։ Առավելապես տուժել են արդյունաբերությունը, մանրածախ առևտուրն ու հիմնական կապիտալ ներդրումները։ Մանրածախ առևտուրըւ 2020-ի հունվար-փետրվարի 20,5% մեծ անկումից հետո մարտին նվազել է 15,8%-ով, իսկ ներդրումները՝ 16,1%-ով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |