Բաքվում երկօրյա խիստ կարանտին կգործի․ Տնից դուրս գալ չի կարելի 6 հունիսի 2020 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի և մի քանի այլ խոշոր քաղաքաների բնակիչներ ոչ աշխատանքային օրերը կանցկացնեն տանը՝ լիակատար մեկուսացման մեջ, փոխանցում է Deutsche Welle-ն։ Հունիսի 6-ի կեսգիշերից սկսած՝ մինչև հունիսի 8-ի վաղ առավոտ Բաքվի Սումգայթի, Գյանջայի, Լենկորանի և Ապշերոնյան թաղամասի բնակիչները խիստ կարանտինային ռեժիմում կլինեն, նրանց արգելված է լքել բնակավայրերը։ Կարգը խախտելու համար սահմանվում է $58-117 տուգանք։ Բացառություն է միայն՝ անհապաղ բժշկական օգնության և մտերին հարազատի հուղարկավորությանը գնալը։ Չի գործի հանրային տրանսպորտը, արգելված է օգտվել նաև սեփական ավտոմեքենայից։ Ադրբեջանի իշխանությունները որոշել են անցնել երկօրյա խիստ կարանտինի, քանի որ վերջին օրերին սահմանափակումների մեղմացումից հետո վարակի հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում։ Ներկայումս Ադրբեջանում վարակված է 6860 մարդ, 82 հոգի մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները Վարչապետը մեկնել է ՌԴ. Կհանդիպի Պուտինի հետ Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարությանը Կաթողիկոսները որոշել են շարունակել իրենց խորհրդակցությունները Գերագույն հոգևոր խորհուրդ․ Եկեղեցին, չունենալով քաղիշխանության հավակնություն, պիտի շարունակի ջանալ հանուն հայրենիքի Կոչ է արվում իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին |