Փաշինյան․ 2 մահ՝ ռեանիմացիայում տեղ չլինելու պատճառով, 200 հոգու հոսպիտալացնելու տեղ չկա 6 հունիսի 2020 - 19:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 200 քաղաքացի կա, որոնք սպասում են հոսպիտալացվելու իրենց հերթին, առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացման ենթակա հիվանդներին չեն հասցնում տեղավորել հիվանդանոցներում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երկու դեպք է եղել մահվան, երբ պացիենտները պետք է գտնվեին վերակենդանացման բաժանմունքում, սակայն գտնվել են ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժնանմունքում տեղ չլինելու պատճառով»,- ասել է նա։ Նա ասել է, որ ՀՀ-ում նաև դեպք է եղել, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով է մարդ մահացել կորոնավիրուսից։ Վարչապետը նշել է, որ ուշացման պատճառը երկակի է` հարազատները ուշ են հիվանդության մասին տեղեկությունը փոխանցել, ռեակցիան եղել է ուշացումով, արձանագրվել է մահ։ Ըստ Փաշինյանի՝ պարետատան նիստին քննարկվել է նաև տոտալ արգելափակման որոշումը, սակայն այն չի բերելու ցանկալի արդյունքի։ Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |