10 արհեստական շնչառության սարք ՀՀ-ին՝ վիրահայերից![]() 6 հունիսի 2020 - 23:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանից 10 արհեստական շնչառության սարք է գնվել և ուղարկվելու է Հայաստան։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, նախաձեռնությունը «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովինն է` օտարերկրյա ընկերոջ աջակցությամբ։ MS-500 տիպի շարժական արհեստական շնչառության սարքերը փոխանցվելու են Հայաստան համահայկական հիմնադրամին։ Աջակցության այլ ծրագրեր ևս կան: Նշվում է, որ վրաց-հայակական սահմանի փակ լինելու պայմաններում` սարքերը Հայաստան հասցնելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Օգանեզովի առաջարկով նաև դրամահավաք է սկսվել` «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան ու տրամադրվելու սոցիալապես անապահով խմբերին։ Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։Առողջացածների ընդհանուր թիվը 3720 է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |