Նոր ռեկորդ ՀՀ-ում․ 766 վարակված՝ մեկ օրում 7 հունիսի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,130-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 766-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Կորոնավիրուսից մահվան ևս 10 դեպք է գրանցվել. պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Եվս 3 կորոնավիրուսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 200 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։ Ապաքինվել է ևս 294 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 4014 է։ Փաստացի բուժվողները 8844-ն են։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է է 69171 թեստ։ Հունիսի 6-ին հայտնի է դարձել, որ Հայաստանում 2 մարդ մահացել է ռեանիմացիայում տեղ չլինելու պատճառով։ Մոտ 200 հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդ չի տեղափոխվում հիվանդանոց՝ տեղ չլինելու պատճառով։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |