Լեհաստանում կորոնավիրուսի դեպքերը կտրուկ աճել են![]() 8 հունիսի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանում կորոնավիրուսով վարակի կտրուկ աճ է գրանցվել։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 6-7-ին ընդհանուր առմամբ 1151 նոր դեպք է գրանցվել, գրում է Deutsche Welle-ն։ Դրանց մեծ մասը կապված է ածխահանությամբ զբաղվող Zofiowka ընկերության հետ, որը գտնվում է Չեխիայի հետ սահմանից ոչ հեռու։ Ըստ առողջպահության նախարարության՝ վարակվածների մոտ երկու երրորդը կամ այդ ձեռնարկության աշխատակից է, կամ նրանց հետ շաղկապված անձ։ Լեհաստանում կորոնավիրուսով վարակի մոտ 27,000 դեպք է գրանցվել, մահացել է 1157 անձ։ 12,885 մարդ ապաքինվել է։ Ավելի վաղ վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ կորնավիրուսով համաճարակի գագաթնակետը երկրում սպասվում է մայիս-հունիսին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |