Վրաստանում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա, Ադրբեջանում՝ 314![]() 8 հունիսի 2020 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 1 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ ապաքինվել է, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման StopCov կառավարական կայքը։ Այսպիսով համաճարակի բռնկումից ի վեր երկրում 810 վարակակիր է գրանցվել, տեղեկացնում է Sputnik Georgia-ն։ Ապաքինվել է 683 մարդ, 13-ը՝ մահացել։ Կարանտինում 2915 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 237 անձ։ Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Ադրբեջանում գրանցվել է 314 նոր դեպք, 4 մարդ մահացել է, տեղեկացրել է օպերատիվ շտաբը։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում վարակը հաստատվել է 7553 մարդու մոտ, որից 4149-ը ապաքինվել է, 88-ը՝ մահացել, գրում է Interfax.az-ը։ Հիվանդանոցներում բուժվող 3316 մարդուց 69-ի վիճակը ծանր է, 80՝ միջին ծանրության։ Ադրբեջանում 339,876 անձ է թեստավորվել։ Հունիսի 6-ի կեսգիշերից սկսած՝ մինչև հունիսի 8-ի վաղ առավոտ Բաքվի Սումգայթի, Գյանջայի, Լենկորանի և Ապշերոնյան թաղամասի բնակիչները խիստ կարանտինային ռեժիմում են եղել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |