ՀԾԿՀ․ Գազի գինը որոշակի բարձրացման կարիք ունի, 10 տարվա կայուն և կանխատեսելի արժեք է քննարկվում 8 հունիսի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկներն էլ են փաստել, որ գազի այսօրվա գինը որոշակի բարձրացման կարիք ունի, հայտնել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ «Այժմ «Գազպրոմ Արմենիայի» հետ քննարկում ենք առաջիկա 10 տարվա գազի գնի ավելի կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։ Հիմա սկսվել է հանրային քննարկումների փուլը, որը կամփոփվի այս ամիս»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Բաղրամյանի խոսքով` հաշվարկների մեթոդիկան ենթադրում է առաջիկա 10 տարվա համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ մոտ $500 մլն, և նախատեսում է ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում։ Այսինքն` առաջիկա 10 տարվա կանխատեսելի սակագնային մարժա կգործի։ ՀԾԿՀ նախագահը հայտնել է, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է գազի միջին գինը սահմանել $283 (մոտ 137,000 դրամ) 1000 խմ համար, իսկ այսօրվա գործող սակագինը $255 (123,000 դրամ) է։ ՀԾԿՀ-ն, ըստ Բաղրամյանի, առաջարկել է $266.7 (մոտ 129,000 դրամ) գումար, ընդ որում` այդ գումարն այնպես պետք է բաշխվի, որ բնակչության սոցիալապես անապահով սպառողների համար գնի փոփոխություն չլինի։ Նա հայտնել է, որ գազի գինը, ըստ իրենց առաջարկի, կավելանա ջերմոցների և վերամշակման գործարանների, ինչպես նաև 10,000 խորանարդից ավելի սպառում ունեցողների համար։ Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով։ Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139,000 (1000 խմ դիմաց) կամ մոտավորապես $290: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |