Վարչապետն առաջարկել է պաշտոնանկ անել ԱԱԾ տնօրենին ու ԶՈւ ԳՇ պետին 8 հունիսի 2020 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություններ է ստացել՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Այս տեղեկությունը հայտնել են նախագահականից, փոխանցում է Factor.am-ը։ Նշվում է նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել պաշտոնանկության հրամանագրերը։ Հունիսի 7-ին Արտակ Դավթյանի որդու հարսանիքն էր՝ արտակարգ դրության պայմաններում, որն էլ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, որպես պաշտոնանկության հիմնական պատճառ է նշվում։ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկության մասին դեռ մի քանի շաբաթ առաջ էին լուրեր շրջանառվում։ Մարտիրոսյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ամիսներ առաջ` նախագահի մարտի 19-ի հրամանագրով։ Նա ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2019-ի սեպտեմբերի 19-ին։ Արտակ ԴավթյանըԳլխավոր շտաբի պետի պաշտոնում էր նշանակվել 2018-ի մայիսին։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |