Ջավախքում ծանր տեխնիկայով վնասել են հայկական եկեղեցին և գերեզմանները 8 հունիսի 2020 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Անհայտ անձինք ծանր տեխնիկայով վնասել են Ջավախքի Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի հայկական եկեղեցին և բակում գտնվող գերեզմանները, տեղեկացնում է Sputnik Georgia-ն` Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության վրա հղումով։ Գործակալության աշխատակիցները պարզել են, որ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծանր տեխնիկայի հետքեր են երևում կառույցի երեք ճակատային մասերի՝ արևմտյան, հարավային և արևելյան կողմերից։ «Վնասվել են գերեզմանները, ամենուր մարդկային մասունքներ են։ Վնասվել են նաև պարիսպն ու մուտքը»,– գրում է պարբերականը։ Գործակալության աշխատակիցները պարզում են մշակութային ժառանգության հուշարձանի վնասման աստիճանը, իսկ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։ Գործակալության դիմումի հիման վրա Ջավախքի ՆԳՆ ոստիկանության վարչությունը քրեական գործ է հարուցել մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |