S&P Global Ratings-ը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած է B+/B վարկանիշը` «կայուն» հեռանկարով 8 հունիսի 2020 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած է B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը` «կայուն» հեռանկարով: S&P գործակալության կողմից վարկանիշի «կայուն» հեռանկարով վերահաստատումը վկայում է Ամերիաբանկի իրացվելիության բավարար մակարդակի, ռիսկերի կառավարման կշռադատված քաղաքականության, բանկի բրենդի ճանաչելիության մասին, ինչը հնարավորություն կտա բանկին դիմակայելու Covid-19 համաճարակի հետևանքով համաշխարhային տնտեսության սպասվելիք անկման ազդեցությանը: Գործակալությունը փաստում է, որ մարտի 31-ի դրությամբ Ամերիաբանկի ակտիվների մասնաբաժինը շուկայում կազմել է 15,5%: S&P-ն ակնկալում է, որ 2021-ին Ամերիաբանկի կապիտալիզացման մակարդակը կբարձրանա նոր ներդրողների կողմից կապիտալի ավելացմամբ, ինչպես նաև բանկը կունենա ֆիզիկական և իրավաբանական անձ ավանդատուների կայուն բազա և իրացվելիության բարձր մակարդակ: Ըստ S&P Global Ratings-ի` Ամերիաբանկի սեփական վարկարժանության (stand-alone credit profile (SACP)) bb-գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, որը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ: Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որ արժանացել է S&P վարկանիշի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին |