AAA -ն անհամբերությամբ սպասում է Օբամայի վարչակազմի հետ աշխատանքի սկզբին22 հունվարի 2009 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը շնորհավորանքներ է հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային նրա երդման արարողության առթիվ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են AAA-ում, Համագումարը, մասնավորապես, հոդված է հրապարակել ԱՄՆ Կոնգրեսի թերթում: Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ AAA-ն եւ ԱՄՆ հայկական համայնքը ողջունում եւ շնորհավորում են Բարակ Օբամային նրա երդման արարողության առթիվ: Հրապարակման մեջ մանրամասն ներկայացված է Օբամայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: «Մենք անհամբերությամբ ենք սպասում ԱՄՆ նոր վարչակազմի եւ Կոնգրեսի հետ համագործակցությանը` ուղղված ԱՄՆ-Հայաստան եւ ԱՄՆ-Ղարաբաղ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ այն բանին, որպեսզի վերջ դրվի Հայոց ցեղասպանության հերքմանը»,- հայտնել է AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին:Roll Call թերթը հրատարակվում է սկսած 1955թ. եւ հանդիսանում է Կապիտոլիական բլուրի հրատարակությունը: Նրա տպաքանակը կազմում է ավելի քան 18 000 նմուշ: Թերթի 11 500 նմուշ տարածվում է ԱՄՆ Կոնգրեսում, եւս 400- Սպիտակ Տանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |