Մոսկվայում դերասան Եֆրեմովի մասնակցությամբ ՃՏՊ-ում տուժած վարորդը մահացել է

Մոսկվայում դերասան Եֆրեմովի մասնակցությամբ ՃՏՊ-ում տուժած վարորդը մահացել է

PanARMENIAN.Net - Մոսկվայում հայտնի ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ ՃՏՊ-ում տուժած վարորդը մահացել է: Նա ընդունել է մեղքը:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ դերասանն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, նա չի տուժել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Վթարը տեղի է ունեցել հունիսի 8-ի երեկոյան՝ Jeep Grand Cherokee-ն վարող Եֆրեմովը դուրս է եկել հանդիպակաց և բախվել է «Լադա» ֆուրգոնի հետ։

Տուժել էր ֆուրգոնի վարորդը, նա շտապ հոսպիտալացվել էր գանգուղեղային փակ վնասվածքով։

Սկզբից Եֆրեմովի դեմ գործ էր հարուցվել ալկոհոլի ազդեցության տակ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասով, որի հետևանքով ծանր վնաս է պատճառվել անձի առողջությանը՝ պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։ Սակայն, այժմ մեղադրանքը վերաորակավորվել է ավելի ծանր մեղադրանքով հոդվածի՝ մինչև 12 տարի ազատազրկում ենթադրող պատժով։

Photo. TASS
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---