Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում հունիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 818-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 8-ով, ասվում է հիվանդության մշտադիտարկման StopCov կայքում։

Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 686, մարդ, 13-ը մահացել է, գրում է Sputnik Georgia-ն։

Կարանտինում այժմ 2902 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 249 անձ։

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---