Գազայի սեկտորի պատմությունը կարող է լավ դաս լինել Հայաստանի համար

PanARMENIAN.Net - «Իսրայելյան քարոզարշավը Գազայում աստիճանաբար իր ավարտին է մոտենում: Առաջին հայացքից թվում է, որ Իսրայելը կարող է տոնել հաղթանակը: Բայց մյուս կողմից Գազայից սեփական տարածքի գնդակոծությունից, անմիջապես կողքին մի այնպիսի կազմավորման ձեւավորումից, որի գլխավոր նպատակը Իսրայելի ոչնչացումն է, եւ, վերջապես, «Ձուլած արճիճ» գործողությունից կարելի էր խուսափել: 2005թ. օգոտոսի 22-ին էվակուացնելով Նեցարիմը` Գազայի սեկտորի վերջին հրեաբնակ վայրը, իսրայելական բանակն ավարտեց միակողմանի ելքն այդ անկլավից, եւ այդ ժամանակ շատերը դա գնահատեցին որպես Իսրայելի անվտանգությունն ավելացնող գործոն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արեւելագետ Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքով, այն, ինչ տեղի ունեցավ հետո, կարող է լավ դաս լինել Հայաստանի համար եւ զգուշացում լինել նրանց համար, ովքեր գտնում են, որ հողով կարելի է մաքրել հաշիվները պատերազմի հետ եւ հանձնած տարածքների համար խաղաղություն ստանալ:



«Հրեական բնակիչների դուրսբերումը Գազայից ո'չ խաղաղություն բերեց, ո'չ էլ անվտանգություն, այլ Իսրայելն ավելի խոցելի դարձրեց: Իսրայելն այդտեղ ոչ միայն ո'չ ռազմական կայաններ, ո'չ հրեական բնակավայրեր թողեց, այլ նաեւ գործեց «Համաս»-ի օգտին, որը դա հակաիսրայելական բռնի գործողություններին վերագրեց: Իսկ հակառակորդը դա գնահատեց որպես թուլություն եւ բուռն պոռթկումով շարունակեց իսրայելական տարածքի գնդակոծման ռազմավարությունը: Արեւելքում թույլերին չեն սիրում: Նրանց կոտրում եւ ոչնչացնում են: Ժամանակն է, որ մենք էլ` հինգհազարամյա արեւելյան ազգս, հասկանանք դա»,- ընդգծել է Մանուկյանը:



2005թ. ապրիլի 17-22 Իսրայելը դուրս բերեց բնակիչներին Գազայի սեկտորից` ի փոխանակություն Պաղեստինի հետ հաշտության:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---