ATOM ծրագրով ՀՀ-ն վերազգային 7 կազմակերպության հետ պայմանավորվածություն ունի

ATOM ծրագրով ՀՀ-ն վերազգային 7 կազմակերպության հետ պայմանավորվածություն ունի

PanARMENIAN.Net - ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում նախնական պայմանավորվածություններ կան վերազգային 7 կազմակերպության հետ Հայաստան գալու և ինժեներական ու գիտահետազոտական լաբորատորիաներ հիմելու համար, հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Տարասյանը նշել է, որ ATOM տեխնոլոգիական ծրագրի շրջանակում գիտակրթական համալիր է նախատեսվում:

«Արդեն ստեղծվել է հիմնադրամ, որը կոչվում է ATOM առաջադեմ հետազոտությունների ինստիտուտ: Հիմնադրամը կզբաղվի այդ կենտրոնի ամբողջ կոնցեպտի ձևավորմամբ և իրականացմամբ: 13 պետությունների ղեկավարների հետ արդեն կան պայմանավորվածություններ՝ այդ գիտակրթական համալիրում խոշոր կազմակերպությունների ներգրավման համար: 7 վերազգային կազմակերպությունների հետ նույնպես կան նախնական պայմանավորվածություններ, որ գան Հայաստան և հիմնեն ինժեներական և գիտահետազոտական լաբորատորիաներ այդ պարկում»,-ասել է Տարասյանը։

Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---