Նախարար․ ԱԻՆ 35 աշխատող է վարակվել, 82 մեկուսացված կա

Նախարար․ ԱԻՆ 35 աշխատող է վարակվել, 82 մեկուսացված կա

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում համակարգում կորոնավիրուս հաստատվել է 35 հոգու մոտ, 20-ն արդեն բուժվել ու աշխատանքի են վերադարձել, 15 հոգի դեռ բուժվում է, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցներից 82 մեկուսացված են։ Ցոլակյանի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիների կողմից կորոնավիորւսի հետ կապված 2264 արձագանք է սպասարկվել, 264 քաղաքացու համապատասխան տեղեկություն է տրվել։

«983-ին տրամադրվել է կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհրդատվություն, 973-ին՝ հոգեբանական աջակցություն»,-ասել է նախարարը՝ հայտնելով, որ քաղաքացիներն ԱԻՆ զանգելով հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև տեսակապով։

Նախարարը նշել է, որ ԱԻՆ-ը ներգրավված է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներում ու հավելել, որ քաղաքացիները ցանկացած դեպքում իրենց՝ 911 հեռախոսահամարով։

Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,675 -ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 217 դեպք կա, այլ պատճառով՝ 74։ Առողջացածների ընդհանուր թիվը 4451 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---