Փաշինյան․ Կարծում եմ` ՀՀ-ում արտակարգ դրությունը կերկարացվի

Փաշինյան․ Կարծում եմ` ՀՀ-ում արտակարգ դրությունը կերկարացվի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում արտակարգ դրության երկարացման հավանականությունը մեծ է և այն, ամենայն հավանականությամբ, կերկարացվի, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ կորոնավիրուսային իրավիճակը երկրում լարված է, բայց շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, քանի որ իրավիճակի որոշակի կայունացում կա և կլինի։

Փաշինյանն անդրադարձել է նաև պոլիկլինիկաների գործունեությանը՝ նշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարի սկզբնական փուլում որոշակի խնդիրներ եղել են, սակայն այսօր իրենք ավելի քիչ ահազանգեր են ստանում։

Փաշինյանը կրկին նշել է, որ վերջին շրջանում համաճարակի բռնկումներ են լինում հոգեհանգստի ու թաղման արարողություններից հետո։ Նա հիշեցրել է, որ բազմամարդ միջոցառումները պետք է վերահսկվեն՝ այդ հարցում կարևորելով նաև հանրային աջակցությունը։

Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,675 -ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 217 դեպք կա, այլ պատճառով՝ 74։ Առողջացածների ընդհանուր թիվը 4451 է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---