Իրանում ՀՀ դեսպանատան առջև բողոքի ցույց է եղել

Իրանում ՀՀ դեսպանատան առջև բողոքի ցույց է եղել

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Թեհրանում ՀՀ դեսպանության առջև բողոքի ցույց է անցկացվել։ Ցուցարարները հրկիզել են Իսրայելի դրոշը, տեղեկացնում է «Արաքս» շաբաթաթերթը ֆեյսբուքյան իր էջում:

Մի քանի տասնյակի հասնող մասնակիցներն այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Հայաստանում Իսրայելի դեսպանատուն բացելու որոշման դեմ։

Ցույցի մասնակիցները Հայաստանից պահանջել են խզել դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ:

Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն իր հարաբերությունները երրորդ երկրների հետ կառուցում է՝ ելնելով իր ազգային շահերից, և ընդգծել, որ ՀՀ հարաբերություններն այլ երկրների հետ երբևէ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների վրա։

2019-ի սեպտեմբերի 19-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Իսրայելում՝ Թել Ավիվում, ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին: Որոշվել է նաև Երևանում Իսրայելի դեսպանատուն բացել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---