ՀՀ-ում կորոնավիրուսի 428 նոր դեպք կա, 775 մարդ դուրս է գրվել![]() 10 հունիսի 2020 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,103-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 428-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Կորոնավիրուսից մահվան ևս 13 դեպք է գրանցվել, որից 10-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 227 դեպք կա, այլ պատճառով՝ 77։ «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - նշել են ԱՆ-ից։ Դուրս է գրվել ևս 775 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 5226 է։ Փաստացի բուժվողները 8573-ն են։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է 73,156 թեստ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |