Վրաստանում Covid-19-ի 4 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում Covid-19-ի 4 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Վրաստանում հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 822-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կառավարական StopCov կայքը։

Համաճարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 690 մարդ, 13 անձ մահացել է, գրում է Sputnik Georgia-ն։

Կարանտինում այժմ 3124 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 279-ը։

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---