ՄԱԿ-ի Ժնեւյան կենտրոնակայանում կայացել է Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով22 հունվարի 2009 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոնակայանում տեղի ունեցավ Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, գիտաժողովին ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Գիտաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից ի կատարումն 2008թ. մարտին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված ՀՀ հեղինակած եւ ավելի քան վաթսուն երկրի կողմից համահեղինակված «Ցեղասպանության կանխարգելում» 7/25 բանաձեւի պահանջների: Հայաստանը, որի ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, այս հանցագործության դեմ պայքարն ու կանխարգելումը առաջնային խնդիր է դիտում եւ ակտիվ աշխատանք ծավալում այս ուղղությամբ միջազգային կազմակերպություններում:Գիտաժողովը հիմնականում նպատակ ունի քննարկելու ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում նաեւ` պայմանագրային մարմինների ընձեռած հնարավորությունները եւ առաջարկություններով ներկայանալու միջազգային հանրությանը, ինչը կօգնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով հատուկ խորհրդականին առավել արդյունավետորեն օգտագործելու իր մանդատի տված հնարավորությունները: Արման Կիրակոսյանն իր ելույթում առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց ցեղասպանության հանցագործության դրսեւորումներին` որպես «մարդու իրավունքների շարունակական ու մտածված ոտնահարման, ատելության սերմանմանը, պատմության վերանայման փորձերին, մերժողական քաղաքականությանը, անպատժելիությանը, քաղաքական նպատակահարմարությունից թելադրված անգործությանը, որոնք դառնում են ցեղասպանային մտածելակերպի արմատավորման հիմքեր եւ պարարտ հող ստեղծում մարդկության դեմ այս ամենադաժան հանցագործության կրկնման համար»: «Կանխարգելման համար անհրաժեշտ կլինի ձեւավորել վաղ նախազգուշացման մեխանիզմ անդամ պետությունների կողմից մարդու իրավունքների առումով ստանձնած պարտավորություններին հետեւող բոլոր կառույցների, հատուկ ընթացակարգերի ու պայմանագրային մարմինների համագործակցությամբ»,- ընդգծեց Հայաստանի ԱԳ փոխնախարարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |