Առուստամյանը $22 մլն-ի ծագումը տատիկից ստացած շահի ոսկիով է բացատրել![]() 10 հունիսի 2020 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին մոտ $22․5 մլն-ի կաշառք տալու համար մեղադրվող, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ գումարը ծագել է տատիկից ստացած իրանական շահի ոսկու շնորհիվ։ Ոսկին, ըստ Առուստամյանի, բերվել է 1987-ին իր պապու կողմից, ով ծառայում էր սովետական բանակում «Իրանի պատերազմի» ընթացքում, հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Առուստամյանը կամ դատախազությունը, հավանաբար, նկատի են ունեցել 1980-88 թվականներին ընթացող Իրան-իրաքյան պատերազմը։ Դրա ժամանակ ԽՍՀՄ-ն աջակցել է Իրաքին, իսկ շահին Իրանում տապալել են 1979 թվականի հեղափոխության ընթացքում։ Ապրիլի 25-ին Առուստամյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2 ամսով։ Ըստ դատախազության՝ Առուստամյանը Խաչատրյանին տվել է $22.4 մլն կաշառք՝ իր որդիների միջոցով հովանավորչության դիմաց։ 2011-ի ընթացքում գումարը փոխանցվել է Խաչատրյանների հետ կապված օտարերկրյա ընկերությունների հաշվեհամարներին, «նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար» կնքվել են փոխառության պայմանագրեր, սակայն որևէ գումար Առուստամյանին տարիներ ի վեր չի վերադարձվել։ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Քրեական հետապնդում է հարուցվել նաև Խաչատրյանի, նրա մերձավոր 4 անձանց, ՀՀ ՊԵԿ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։ Գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |