Հայազգի Փոլ Սարիյանի թեկնածությունն առաջադրվել է Նյու Յորքի քաղաքային խորհրդի ընտրություններում22 հունվարի 2009 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` (ANCA) Նյու Յորքում ընթրիք է կազմակերպել, նվիրված Փոլ Սարիյանին, որի թեկնածությունն առաջադրվել է Նյու Յորքի քաղխորհրդի առաջիկա ընտրություններում: Փետրվարի 24-ին կայանալիք ընտրություններում Սարիյանը կներկայացնի Սթեյթեն Այլենդի ընտրատարածքը: ANCA-ի Նյու Յորքի բաժանմունքի ներկայացուցիչ Դեյվ Գրիգորյանն ընդգծել է, որ հայ համայնքը պետք է ամեն կերպ աջակցի նրան, ով հասարակությանը ծառայելու պատասխանատվություն է ստանձնում: «Մեզ համար շատ հաճելի է, որ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչը կաշխատի մեր քաղաքն ավելի լավը դարձնելու համար: Մենք սատարում ենք Փ.Սարիյանին իր նախընտրական պայքարում»,-հայտարարել է ANCA-ի Նյու Յորքի գրասենյակի ղեկավար Րաֆֆի Մասերջյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |