Լիտվան ՀՀ կգործուղի բժիշկների և փորձագետների![]() 10 հունիսի 2020 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Լիտվան բժիշկների և փորձագետների կգործուղի Հայաստան։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է երկրի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը։ «Հայաստանը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։ Լիտվան կշարունակի աջակցել հայ բարեկամներին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բուժանձնակազմ և փորձագետներ գործուղել Հայաստան` Covid-19-ի դեմ պայքարում օգնելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ։ Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան է փոխադրվել 10,600 դեմքի պաշտպանիչ վահան։ 3000-ը` բուժանձնակազմի օգտագործման համար է, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար։ Ապրիլի 22-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել Արևելյան Գործընկերության անդամ 4 երկրի, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել ընդհանուր արժողությամբ 100,000 եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |