«Քամուց քշվածները» հեռացրել են HBO Max-ից ռասիզմի պատճառով![]() 11 հունիսի 2020 - 12:44 AMT PanARMENIAN.Net - HBO Max սթրիմինգային հարթակը ժամանակավորապես հանել է բաց հասանելիությունից «Քամուց քշվածները» ֆիլմը։ Հարթակի ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշումը կայացվել է ֆիլմում առկա «որոշ ռասայական և էթնիկ նախապաշարումների պատճառով, որոնք, ցավոք, տարածված երևույթ են եղել ամերիկյան հասարակության շրջանում» 1939-ին, երբ ֆիլմը նկարահանվել է, գրում է «Վեդոմոստին»՝ The Hollywood Reporter-ին հղումով։ HBO-ն խոստացել է, որ ավելի ուշ ֆիլմը կվերադարձվի հարթակ, սակայն «պատմական բովանդակության քննարկման և այդ պատկերների պախարակման» զուգորդությամբ։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ֆիլմում փոփոխություններ չեն կատարվի։ Ֆիլմը հարթակից հեռացնելու որոշման վրա ազդել է սցենարիստ Ջոն Ռիդլիի նամակը, որը «Օսկար» է ստացել «12 տարվա ստրկություն» ֆիլմի սցենարի համար։ Նա քննադատել է «Քամուց քշվածները» ֆիլմը և կոչ արել HBO Max-ին հեռացնել ֆիլմը հասանելի կոնտենտից, քանի որ այն «հավերժացնում է այլ գույնի մաշկով մարդկանց ամենացավոտ կարծրատիպերը»։ ԱՄՆ-ում մայիսի վերջից շարունակվում են բողոքի ցույցերն ու համազգային ակցիաները ռասիզմի և ոստիկանության դաժան գործողությունների դեմ։ Այդ ֆոնին Paramount Network հեռուստաալիքը հրաժարվել է «Ոստիկանները» (Cops) սերիալի ցուցադրությունից։ Բացի այդ, տարբեր ազգությունների մասին կատակների պատճառով BBC-ն հեռացրել է իր տեսածառայություններից Little Britain կատակերգական շոուն, որը նկարահանվել է դեռևս 2003-ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |