Ամերիաբանկի ՓՄՁ օնլայն վարկեր․ Հայտի պատասխանը՝ 5 րոպեում

Ամերիաբանկի ՓՄՁ օնլայն վարկեր․ Հայտի պատասխանը՝ 5 րոպեում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ակտիվորեն վարկավորել փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ընկերություններին։

Առցանց դիմելով բանկ՝ կարելի է ստանալ մինչև 10 մլն դրամ ավտոմատ հաստատվող օնլայն վարկեր փոքր և միջին բիզնեսի համար։ Բանկն առաջարկում է բիզնեսի աջակցության հարմարավետ պայմաններ. հարթակի միջոցով կարելի է գրանցվել, ընտրել ՓՄՁ վարկավորման տեսակը, նշել վարկի արժույթն ու գումարի չափը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում։

Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում օնլայն դիմելու նաև 10 մլն դրամ և ավելի վարկի համար և օնլայն հետևելու դիմումի ընթացքին, ինչն էականորեն կխնայի բիզնեսի ժամանակը։

Բանկը տեղեկացնում է նաև, որ հաճախորդները կարող են օնլայն եղանակով Ամերիաբանկ տեղափոխել ֆինանսական այլ կազմակերպություններում գործող մինչև 10 մլն դրամ բիզնես վարկը։

Ամերիաբանկը մեկ անգամ ևս հորդորում է օգտվել Բանկի ընձեռած հնարավորություններից և կատարել բանկային գործարքներն առցանց։ Մանրամասները՝ հղմամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---