Պապիկյանը՝ ատոմակայանի արդիականացման մասին․ Գումարի տրամադրման արդյունքում շինաշխատանքները կշարունակվեն![]() 10 հունիսի 2020 - 17:35 AMT PanARMENIAN.Net - «Մեծամորի» ատոմակայանի արդիականացման ծրագրի մասով՝ «Ռոսատոմ» ընկերությունը «հիմնական իրականացնող ընկերությունն է», պայմանագրերը գործընկերների հետ առկա են, և ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում շինարարական աշխատանքները շարունակվելու են պատշաճ կարգով, ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Մենք ժառանգել ենք տարբեր վարկային միջոցներ, որոնց ժամկետները կամ սպառման փուլում են եղել, կամ սպառվել են, և այս փուլում մեր երկրի համար ավելի շահեկան ենք գտել, որ կարող ենք մեր ունեցած այլ վարկային միջոցներից կամ մեր ունեցած ֆինանսական միջոցներից բյուջետային վարկ տրամադրել և լուծել մեր առջև ծառացած խնդիրը»,-ասել է Պապիկյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Հայ-ռուսական հարաբերությունները կայուն ռազմավարական-գործընկերային են, բայց միաժամանակ ՀՀ-ում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա։ 2019-ի դեկտեմբերին Պապիկյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով: Նախարարը նշել էր, որ քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը: Փոխհամաձայնություն կա և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |