Առանց բանկ այցելելու վարկեր՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ-ից![]() 10 հունիսի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրման առցանց համակարգ՝ համալրելով հաճախորդներին հեռահար սպասարկելու հնարավորությունները։ Առանց Բանկ այցելելու այսուհետ հնարավոր կլինի սպառողական և գյուղատնտեսական վարկերի, ինչպես նաև վարկային գծերի համար պայմանագրերը ստորագրել էլեկտրոնային եղանակով: Նոր լուծումը Բանկ-հաճախորդ հարաբերությունները բարձրացնում է որակապես նոր մակարդակի, որի շնորհիվ հաճախորդը և խնայում է իր ժամանակը, և ներկա փուլում մնալով տանը՝ չի վտանգում իր և այլ անձանց առողջությունը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջիկայում նախատեսում է պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրման հնարավորությունները տարածել նաև բանկային այլ ծառայությունների վրա: Հաշվի առնելով հեռահար սպասարկման առավելություններն ու նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կրկին հորդորում է օգտվել՝ • ACBA Mobile հավելվածի ծառայություններից, • Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից, Ավելին կարելի է իմանալ՝ զանգահարելով Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին (010 31 88 88, 010 31 99 99) կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեյսբուքյան էջին: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |